2014-ին արցախյան ազատամարտի մասնակիցները Խնայբանկում ավանդների փոխհատուցում կստանան: Այս մասին այսօր հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2014-ի պետական բյուջեն:

Մինչեւ 1992թ Խնայբանկի սառեցված ավանդների վերադարձնելու խնդրին հաջորդ տարի նախատեսվում է տրամադրել 1 մլրդ 485 մլն դրամ: Փոխհատուցումները կտրամադրվեն մինչեւ 1929թ դեկտեմբերի 31-ը ծնված եւ 2006-ից ի վեր  սոցապ համակարգում ներառված անձանց , ինչպես նաեւ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին: