32 հազար մարդու թոշակը կգերազանցի ծայրահեղ աղքատության շեմը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խորհրդարանում պետբյուջեի քննարկումների ժամանակ; Նրա խոսքով, առաջին հերթին բարձրացվելու են ցածր թոշակները: Միջին աշխատանքային թոշակը հաջորդ տարի 31,3 հազարից կհասնի 36 հազար դրամի:

93 հազարից բարձր թոշակների (450 մարդ) վրա ավելացում չի նախատեսում: 5-10 տոկոսով թոշակը կավելանա 19500 մարդու մոտ (52-ից 77 տարվա ստաժ), 10-15 տոկոսով՝ 165 հազար մարդու մոտ (36-51 տարի), 15-20 տոկոսով 101 հազար մարդու մոտ (29-35 տարի), 20-40 տոկոսով 164 հազար մարդու մոտ (6-28 տարի):

«Ինչո՞ւ մենք որոշեցինք նախ բարձրացնել ավելի ցածր թոշակները: Հայաստանի ԱՎԾ հարցման արդյունքներով, նրանք ավելի աղքատ են»,- նշել է նախարարը: