«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը
-Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների (Նոր Նորքի մնացած զանգվածներում կնկատվի գրաֆիկի խախտում), Բագրեւանդ 1 եւ Մոլդովական 27 համարների, Ջրվեժի, այդ թվում Մայակ, Բանավան թաղամասերի եւ գյուղի,
-Ավան վարչական շրջանի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12 պոլիկլինիկայի, Չարենցի 12, Խուդյակով 2, 3, 4, 68, 68/1, 70, 84/1, Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46 համարների, Ավանի 7 փ. 1-ին եւ 4-րդ նրբանցքների եւ անմիջապես ջրատարից սնուցվող անհատական տնատիրությունների եւ հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























