Չինաստանի հարավային Ցենսի քաղաքի հրատեխնիկայի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետուանքով 11 մարդ զոհվել, 17-ը վիրավորվել են։
Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի երեկոյան, պատճառը հայտնի չէ։ Փաստի առթիվ ոստիկանությունը ձերբակալել է ֆաբրիկայի տնօրենին եւ հատուկ ներկայացուցչին։ Նրանք այժմ հսկողության տակ են, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուան»։
Վերջին ժամանակներս Չինաստանում հրատեխնիկայի պայթյունի հետ կապված միջադեպերի մի ամբողջ շղթա է գրանցվել։ 2012թ. հունիսին հրատեխնիկայի պայթյունից զոհվել էր 14 մարդ, եւս 13-ը՝ վիրավորվել։
2013թ. փետրվարին Հենան նահանգում հրատեխնիկա բարձած բեռնատարի պայթյունի հետեւանքով կամուրջ էր փլուզվել, զոհվել էր 26 մարդ։





























