Բեյրութից 30 կմ այն կողմ գտնվող Բեկի հովտում Mercedes ավտոմեքենայով զինված անձեինք  Գերմանիայի երկու քաղաքացիների են առեւանգել։

Առեւանգողները փորձել են գերմանացիներից  մեկի անունով ОМТ-ի (Online Money Transfer) գրասենյակից կանխիկ գումար հանել, սակայն մերժվել են, ինչից հետո հանցագործները պատանդների հետ հեռացել են անհայտ ուղղությամբ, գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով լիբանանյան National News Agency գործակալությունը։

Ավելի ուշ առեւանգողները կապվել են ԳԴՀ քաղաքացիների ընկերներից մեկի հետ եւ փրկագին պահանջել։ Փրկագնի չափը եւ այլ մանրամասներ չեն հաղորդվում։