Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում նոյեմբերի 4-ին չայցելել Մոսկվայի Լյուբլինո շրջան, որտեղ կայանալու է «Ռուսական երթ» ակցիան:
Դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, թե դիվանագիտական առաքելությունը տեղեկացվել է իշխանությունների կողմից ազգա յնականների լայնածավալ հանրահավաքը թույլատրելու մասին, որը կայանալու է նոյեմբերի 4-ին, մետրոյի «Լյուբլինո» եւ «Բրատիսլավսկայա» կայարանների մոտ:
«Բռնության հավանականության պատճառով ԱՄՆ դեսպանատունը խնդրում է բոլոր իր քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին՝ խուսափել այդ շրջաններ այցելելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ռոսբալտի» փոխանցմամբ, Մոսկվայի իշխանությունների կողմից արտանված հանրահավաքն ավարտվելու է «Կոլովրատ» խմբի համերգով:




























