Ուֆայում Հայաստանի 37-ամյա քաղաքացուն դատարանը 20 հազար ռուբլով տուգանել է ավտոտեսուչին կաշառելու փորձի համար։ Այս մասին նոյեմբերի 1-ին հայտնել են Բաշկիրիայի դատախազության մամուլի ծառայությունից։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին ամբաստանյալը առանց անվտանգության գոտին գցելու երթեւկել է քաղաքով։ Երբ ոստիկանության աշխատակիցը նրան կանգնեցրել է եւ ցանկացել տուգանել, վարորդը որոշել է կաշառել տեսուչին, հայտնում է Ufa1.ru-ն։

Նա տուգանքի գումարի կեսի չափով  գումար է առաջարկել՝ 500 ռուբլի։

Սակայն գումարը փոխանցելիս օտարերկրացին ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։

Դատարանում տղամարդն ամբողջությամբ ընդունել է մեղքը։ Նրան 20 հազար ռուբլով տուգանել են։