Ալբանիայի հարավում մոտ 700 մարդ թմրանյութային ինտոքսիկացիայի ախտանիշներով դիմել է բուժօգնության:

Նրանք բոլորն աշխատել են Լազարեթ գյուղի կանեփի դաշտերում, որը համարվում է Բալկաններում մարիխուանայի խոշորագույն արտադրողը:

Հիվանդները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կանայք, նաեւ 15 տարեկանից փոքր երեխաները, սրտխառնոց եւ սրտի հետ խնդիրներ ունեն: Բժիշկների խոսքով, այդ ախտանիշները կարող էին լինել տեւական ժամանակ կանեփի դաշտերում աշխատելու հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ալբանիայի իշխանությունների տվյալներով, Հունաստանի հետ սահմանից 240 կմ հեռավորության վրա գտնվող Լազարեթ գյուղում տարեկան արտադրվում է 900 տոննա մարիխուանա՝ 4,5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Աշխատողների 40 տոկոսն անչափահասներ են: