Ողջ Երեւանում անջատվել է էլեկտրաէներգիան: Տեղամասային էլեկտրիկները՝ քաղաքի տարբեր շրջաններում, դժվարանում են հայտնել անջատման պատճառը եւ ժամկետները, իսկ «Էլցանցի» 1-80 կարճ համարը գերծանրաբեռնված է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քատուղար Նատալյա Սարջանյանը NEWS.am-ի թղթակիցն հայտնեց, որ հոսանքազրկվել է ողջ կամ գրեթե ողջ քաղաքը: Պատճառը «Էլեկտրացանցի» տեխնիկական աշխատանքները չեն. համակարգը անջատել է Էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն: Որոշ թաղամասերում լույսն արդեն միացվել է, աշխատանքները շարունակվում են:
Նշված կառույցը մեր զանգերին անհասանելի էր:
Մամուլի պատասխանատուի խոսքով, մետրոպոլիտենը եւ տրոլեյբուսները շարունակում են աշխատել:





























