Ռուս նավաստին անհետ կորել է Թուրքիա ուղերթի ժամանակ: 21-ամյա Իվան Լոգինովի բացակայությունը հայտնաբերել են հոկտեմբերի 21-ին, երբ նա դուրս չի եկել հերթապահության:
Նավապետի խոսքով՝ խումբը փնտրել է նավի վրա, իսկ երբ երիտասարդին այդպես էլ չի հաջողվել գտնել, հայտարարվել է «Նավից դուրս մարդ կա» տագնապը: Նրանք վերադարձել են այնտեղ, որտեղ վերջին անգամ տեսել են Լոգինովին ու անցկացրել են քսանժամյա որոնողական աշխատանքներ, սակայն չեն հայտնաբերել կորածին: Այժմ ռուսական «Նաուտիլիուս» բեռնատար նավը Ռոստովի նավահանգստում է, իսկ Իվան Լոգինովի որոնմամբ զբաղվում են քննիչները:
Այս պահին անցկացվում են օպերատիվ հետաքննչական գործողություններ, որոնց արդյունքներով կընդունվի ընթացակարգային որոշում, Life News –ին պատմել է ՔՀ Ռոստովի բաժանմունքի քննիչ Անտոն Մարչենկոն:




























