Նյու Յորքի  Լա Գարդիա օդանավակայանում 35-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Մայքլ Կոնստանտինոն դեբոշ է կազմակերպել:

Ըստ ականատեսների` մարզիկը Տորոնտոյի օդանավին էր սպասում, սակայն անսպասելիորեն հունից դուրս է եկել եւ սկսել բղավել շրջապատի մարդկանց վրա: Աղմուկը լսելով վրա են հասել երեք ոստիկաննեեր, սակայն բռնցքամարտիկին հանդարտեցնել չի հաջողվել: Ոստիկաններից մեկը ծնոտի հարված է ստացել, երկրորդի ձեռքն է կծել, երրորդի էլ մեջքն է վնասվել, հայտնում է «Ռոսբալտը»:

Երբ իրավապահներին օգնության են հասել գործընկերները,  բռնցքամարտիկին հաջողվել  է ձերբակալել, սակայն Կոնստանտինոն շարունակել է բղավել եւ թքել ոստիկանների վրա: Արդյունքում մարզիկին շտապ բուժզննման են ուղարկել:

Իրավախախտին արդեն ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման, ձերբակալվելիս դիմադրելու եւ հանրային կարգուկանոնը խախտելու մեղադրանք են ներկայացրել:

Մայքլ Կոնստանտինոն ի ծնե զուրկ է աջ ձեռքից` արմունքից ներքեւ: Նա ռինգ դուրս գալիս նախաբազուկին ձեռնոց է հագցնում եւ այն գործածում պաշտպանվելու համար: Պրոֆեսիոնալ ռինգում նա 2012-ի հոկտեմբերին հաղթել էր հայրենակից Նեյթան Օրտիսին: