Մոսկովյան սրճարաններից մեկում նոյեմբերի 1-ի առավոտյան ծեծկռտուք է եղել, որի ժամանակ դանակահարել են երեք անձի: Լրատվամիջոցների տվյալներով՝ սրճարանի այցելուների ու աշխատակիցների վրա հարձակվել են Հյուսասային Կովկասի ներկայացուցիչներ:
«Առավոտյան մոտ ժամը 5-ի սահմաններում Կոսմոնավը Վոլկովվի փողոցի վրա վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի: Արդյունքում Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի երեք քաղաքացիներ դանակահարել են սրճարանի երկու այցելուի եւ մեկ աշխատակցի, որից հետո փախուստի են դիմել»,- հաղորդում են ոստիկանությունից:
Ավելի ուշ Մոսկվայի Լենինգրադյան մայրուղու վրա կասկածյալներին ձերբակալել է ավտոճանապարհային տեսուչը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:




























