The Guardian  թերթը ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի բացահայտումների նոր շարք է հրապարակել:

Պարզվում է` Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի հատուկ ծառայությունները համագործակցում են բրիտանական էլեկտրոնային կապի հետախուզման  Կառավարական կապի կենտրոնի հետ: Համատեղ նրանք լրտեսում են միլիոնավոր օգտվողների: Վերջին հինգ տարում այս երկրները  սերտ համագործակցությամբ համացանցային թրաֆիքին եւ հոռախոսակապին զանգվածաբար հետեւելու միջոցներ են մշակել, գրում է թերթը:

Բրիտանիայի միջով դեպի Եվրոպայի երկրներ շատ տրանսատլանտյան մալուխներ են անցնում: Բացի այդ, ԱԱԳ-ի հետ հատուկ հարաբերությունների շնորհիվ բրիտանական հետախուզությունը եվրոպական հատուկ ծառայությունների համար արժեքավոր գործընկեր է: Անգլիացիները հաճախ ամերիկացի գործընկերներին համոզում են եվրոպացի գործընկերների հետ կիսել հավաքած տվյալները:

Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի մասնագետները Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Շվեդիայի գործընկերներին խորհրդատվություն են տրամադրել տվյալներ որսալու հարցով: Նրանք դրա համար ոչ մի օրինական հիմք չեն ունեցել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Guardian-ը: