Երեւանի լավագույն հյուրանոցներին հաջողվել է պահպանել հոսանքի մատակարարումը: Երեք հյուրանոցներում՝ «Արմենիա-Մարիոթ», «Գոլդեն Թուլիփ» եւ «Գոլդեն Փելես», NEWS.am-ի  թղթակցին հայտնեցին, որ իրենց տարածքները չեն հոսանքազրկվել: Հյուրանոցներից միայն մեկում ասացին, թե որոշ համարներում այս պահին հոսանք չկա, բայց ոչ ամբողջ հյուրանոցում:

Նշենք, Երեւանի գրեթե ողջ տարածքում անջատվել է հոսանքը: Քիչ անց Էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է տեղեկացնել հանրւթյանը անջատման պատճառների եւ տեւողության, ինչպե նաեւ՝ հոսանքազրկված տարածքների մասին: Այս պահին ընթանում են համակարգի կարգաբերման աշխատանքներ:

Այս պահին շարունակվում է քաղաքային էլեկտրատրանսպորտի՝ տրոլեյբուսների եւ մետրոյի մատակարարումը: