Մոսկվայի դատախազությունը նախազգուշացում է ուղարկել «Ռուսական երթի» կազմակերպիչներից մեկին` Դմիտրի Դյոմուշկինին:
Ազգայնականների առաջնորդին հիշեցրել են օրենքը խախտելու անթույլատրելիության մասին:
Ռուսական իշխանությունները արտոնել էին ազգայնականների երթը` 15 հազար մասնակիցներով: Միաժամանակ «Ռուսական երթի» կազմակերպիչները հայտարարում էին, որ մինչեւ 30 հազար կողմնակիցների դուրս կբերեն փողոց:
ՆՏՎ-ն նշում է, որ այժմ ազգայնականների երթին հատուկ ուշադրություն է դարձվում` Արեւմտյան Բիրյուլեւոյի զանգվածային խռովությունների համատեքստում:




























