Հարվարդի համալսարանի գիտնականները անվանել են այն բանջարեղենը, որն առավել օգտակար է տղամարդկանց վերարտադրողական առողջություն համար: Հետազոտության արդյունքներով, որին մասնակցել են 200 տղամարդ, պարզվել է, որ նրանք պետք է շատ գազար օգտագործեն՝ ցանկացած վիճակում:
Գազարի պարբերական օգտագործումը՝ հում, խաշած, շոգեխաշած, բարելավում է արական սերմերի որակը: Մասնագետները նշել են, որ տղամարդկանց վերարտադրողական առողջության համար օգտակար են դեղին կամ նարնջագույն ամեն տեսակի մրգերն ու բանջարեղենը, սակայն առավել արդյունավետ է գազարը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Բժիշկները մասնավորապես ասում են, որ գազարի օգտագործումը նկատելիորեն բարելավում է սպերմատոզոիդների տեղաշարժն ու մեծացնում է ձվաբջջում հայտնվելու հավանականությունը:





























