Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նոյեմբերի 1-ին հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Պետյա Գ.-ի վարած «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.15-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին գլորվել է ձորակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ «Օպել Աստրա»-ում են գտնվել եւս երկու ուղեւորներ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն

Հանգամանքերը պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: