Շաքրո Մալադոյի ազատման ժամկետը հոկտեմբերի 12-ին լրացել է, բայց գործընթացը ձգձգվում է: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց գրող Սերգեյ Գալոյանը: Նա նշեց, որ «Պզո» մականունով Արմեն Ղազարյանը ազատվելուց առաջ պետք է առանձնատուն հանձնի, 400 հազար դոլար տույժ մուծի, նոր դուս գա: «Նույնը կարգը կատարվելու է նաեւ Շաքրոյի դեպքում: Նրա ազատվելը ժամանակի խնդիր է: Շաքրո Մալադոյի գալուց հետո կամ քրեական աշխարհում պայքարը կհասնի վերջնակետին, կամ մեկն ու մեկը կավիրվի»,- ասաց Սերգեյ Գալոյանը:

Գրողի դիտարկմամբ, Ռուսաստանում կրիմինալի միջեւ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Շաքրո Մալադոյը ազատ չի արձակվել եւ իրավապահները չեն լուծել իրենց հարցը: «Իրենց հարցը մեկի ձեռքով մյուսի հարցը լուծելն է: Երկու կլան իրար դեմ են դուրս եկել եւ իրենք աշխատում են չերեւալ:Իրենց համար մեկ է, թե ով կմնա: Կարեւորը այն է, որ կլաններից մեկը գլխովին ջախջախվի:ԱՄՆ-ում էլ է այդպես եղել ժամանակին՝ նախորդ դարի 30-ական թվականներին, Ռուսաստանում էլ է եղել, հիմա էլ կա»,- նշեց Սերգեյ Գալոյանը: