Փրկարար ծառայությունը նոյեմբերի 2-ին, ժամը 12.24-ին տեղեկություն է ստացվել, որ ծուխ է նկատվել Փավստոս Բյուզանդի փողոցի շենքերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում՝ Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 1/3 շենքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել՝ 12.51-ին:

Շենքի 1-ին հարկի արհեստանոցում մասամբ այրվել է պահարան՝ գույքով (2 քմ):