Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմը չի դիտարկում հնարավորություն հետաձգելwu Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման ժամկետները, որը նախատեսված է նոյեմբերի վերջին «Արեւելյան համագործակցության» Վիլնյուսի գագաթնաժողովում, «Ամերիկայի ձայնին» հաղորդել է սահմանադրական-իրավական հարցերով Յանուկովիչի խորհրդական Մարինա Ստավնիյչուկը:

Ստավնիյչուկի խոսքով՝ Յանուկովիչը չունի «պլան B» այն դեպքում, եթե ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը չկնքվի:

Ստավնիյչուկը հայտարարել էր, որ նախագահի վարչակազմը նման բան չի դիտարկել ու հույս ունի մինչ նոյեմբերյան գագաթնաժողովը հասցնել բոլոր պարտավորությունների իրականացումը: «Ուկրաինան այսօր աշխատում է ու լրջորեն, աշխատում է այն պարտավորությունների շաւորջ, որոնք մեր վրա ենք վերցրել ասոցացման տեսակետից ու աշխատում ենք այն հարցերի շուրջ, որոնք առաջացել են»,- ասել է Ստավնիյչուկը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նա համարում է, որ Ուկրաինան դեռ ժամանակ ունի պարտավորությունները կատարելու համար: «Այդ կերպ մեր առջեւ այսօր կանգնած է միայն «պլան A»-ն՝ մշակել դիրքորոշումներ, որոնք կապված են եվրոպական ասոցացման հետ»,- նշել է Ստավնիյչուկը:

Այն մասին, որ համաձայնագրի ստորագրումը կարող է մեկ տարով հետաձգվել, եթե Ուկրաինան չհասցնի կատարել Եվրոպական միության պայմանները, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին չորեքշաբթի օրը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ հիմնարար պայմանը Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումն է:

Լեհաստանի ԱԳՆ-ն Կիեւին սպառնացել է հետաձգել ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը