ԱՄՆ-ում՝ Գրինբորո քաղաքում, համալսարանի տարածքում հանդիպումների երեկոյի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է 21-ամյա ուսանող: Նրան տեղափոխել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին որոնողական աշխատանքներ են անցկացնում ենթադրյալ հրաձիգին հայտնաբերելու ուղղությամբ: Ուսանողական քաղաքը հայտարարվել է մեկուսացված գոտի: Բոլոր ուսանողներին խորհուրդ է տրվել մնալ համալսարանի տարածքում կամ իրենց սենյակներում, քանի դեռ հետաքննությունն ընթացքի մեջ է: