Երեւանի Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, նոյեմբերի 3-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ: 

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Դեու» մակնիշի 35 VU 888 համարանիշի, «Օպել» մակնիշի 07 UU 885 եւ «Տոյոտա» մակնիշի 50 AM 007 համարանիշի ավտոմեքենաները: Փրկարարները «Դեու» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 52-ամյա Հ. Մ.-ին, ով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ ուղեւոր՝ 55-ամյա Ս. Գ.-ն մինչ փրկարարների դեպքի վայր մոտենալը տեղափոխվել է «Երեւան» ԲԿ: 

Ըստ բժիշկների` Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ս.Գ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: