Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 3-ին, ժամը 20.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Զ. Անդրանիկի  փողոցի թիվ 34 շենքի 9-րդ բնակարանում հայտնաբերվել է զինամթերք, որի վնասազերծման համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորները եւ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում հայտնաբերվել են 2 հատ «Ֆ-1», 1 հատ «ՌԳԴ-5», 1 հատ «ՌԳԴ-42» տիպի նռնակներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ եւ 214 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Ոստիկանները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: