Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սեւանի փողոցի 2-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի մոտակա սրճարանի տանիքում, նոյեմբերի 3-ին, հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցում գտնվող արհեստական լճերի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.24-ին, մարվել` 22.59-ին:

Այրվել է Է.Գ.-ին պատկանող չգործող սրճարանի կրպակի ներսի երեսպատումը (մոտ 16 քմ) եւ երկու սառնարան: