Anonymous Indonesia խմբի ինդոնեզացի հաքերները հարձակվել են ավստրալական 200 կայքերի վրա: Նման զանգվածային հարձակման պատճառ է դարձել Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի կողմից Ասիայի երկրներում հեռախոսազանգերի եւ տվյալների գաղտնալսման նպատակով իրենց դիվանագիտական ներկայացուցչություններն օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը:
«Ասեք ձեր կառավարությանը, որպեսզի այն դադարեցնի Ինդոնեզայիում լրտեսման բոլոր տեսակները, հակառակ դեպքում` մենք կոչնչացնենք ձեր համացանցը», - կոտրված կայքերից մեկում հայտնված տեքստն է մեջբերում Sydney Morning Herald-ը: Ինդոնեզացի հաքերների կոտրած կայքերը հիմնականում փոքր ընկերությունների կայքեր են եղել, հայտնում է «ԱիՖ»-ը:
Կատարվածից հետո Ինդոնեզիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել Ավստրալիայի դեսպան Գրեգորի Մորիարտիին: Համարժեք բողոքներով հանդես են եկել նաեւ Մալազիայի, Չինաստանի եւ Թայլանդի արտգործնախարարությունները:





























