Նոյեմբերի 3-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հարձակում ԼԳՏՊ ակտիվիստների փակ հանդիպման մասնակիցների վրա: Ֆոնտանկայի գրասենյակ են ներխուժել անհաայտ անձինք եւ կրակոցներ արձակել տրավմատիկ զենքից:

Ըստ «Ծիածանագույն թեյախմության» մասնակիցների` հարձակվողները երկուսն են եղել, որոնք զինված են եղել մահակներով եւ ատրճանակով: Հանդիպումը տեղի էր ունենում «LaSky» միջազգային ծրագրի գրասենյակում, այն նվիրված էր ՄԻԱՎ-ի պրոֆիլակտիկային:

Միջադեպի հետեւանքով հանդիպման մասնակիցներից մեկը` Դմիտրի Չիժեւսկին, աչքերի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները պարզել են, որ փամփուշտը օրգանիզմում է մնացել, նրան վիրահատություն անհրաժեշտ: Հարձակման ժամանակ տուժել է նաեւ ակտիվիստուհի Աննա Պրուցկովան, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հարձակվողները չեն ձերբակալվել: Ըստ ԼԳՏՊ-ի ներկայացուցիչների` հարձակումը կարող էր կապված լինել իրենց հասցեին սոցիալական կայքերում ԼԳՏՊ-ի հակառակորդների սպառնալիքների հետ: