Հելոուինի զինված անձնակազմի մի մասը՝ զոմբիներ եւ այլ կերպարներ, Մեխիկոյում ոսկերչական խանութ են կողոպտել: Ոստիկանության տվյալներով՝ կողոպուտն իրականացվել է նոյեմբերի երկուսի երեկոյան:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կողոպտիչները՝ ատրճանակներով եւ հրացաններով զինված, ներխուժել են տարածք, ինչից հետո մուրճերով կոտրել են ցուցափեղկերն ու տարել ոսկյա իրերը: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 76,5 հազար դոլար: Դեպքի վայր ժամանած անվտանգության անզեն աշխատակիցները չեն կարողցացել բռնել կողոպտիչներին:

Մեքսիկայում ամեն տարի նոյեմբերի երկուսին ավանդաբար տոնում են Մահացածների օրը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Չարագործները հաճախ են օգտվում զանազան հանդերձանք եւ ատրիբուտներ ունեցող տոներից՝ ի շահ իրենց նենգ գաղափարների: Այսպես, հոկտեմբերի 31-ին Մոնրեալում ձերբակալել են մի կնոջ, որը փորձել է դդումներով կոկաին անցկացնել:

Մոնրեալում ձերբակալել են դդումների մեջ կոկաին տեղափոխող կնոջը