«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, Սվաճյան փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի «Այրարատ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: