Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի խոսնակի, փոխվարչապետերի, ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարների հետ մեկտեղ անցնող հանգստյան օրերը նվիրել է մարզական պարապմունքներին:

Պետության ղեկավարը  կուսակիցների հետ ծանոթացել է Աշխաբադում կառուցվող Օլիմպիական քաղաքի օբյեկտներին եւ այցելել ժամանակակից սարքավորումներով հագեցած ֆիթնես սրահներ: Նախագահը եւ ուղեկցող  պաշտոնյաները համատեղ մարզվել են, վոլեյբոլ եւ սեղանի թենիս  խաղացել:

Բերդիմուհամեդովը տարբեր  մարզական սարքեր է փորձարկել, հաղորդում է «gazeta.ru».-ն:  «Պարբերական ֆիզիկական վարժանքները ավելացնում են աշխատունակությունը, նպաստում ստեղծագործական եւ մտավոր ակտիվ գործունեությանը», - ասել է նախագահը: