Ինդոնեզիայի Սումատրա կղզում հազարավոր մարդիկ լքել են տները` Սինաբունգ հրաբխի ժայթքման պատճառով: Այս մասին այսօր հայտնում են  ինդոնեզական լրատվամիջոցները: 

Ըստ տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության տվյալների` երկու նոր ժայթքում է գրանցվել  կիրակի օրը: Ծխի եւ մոխրի սյունը վեր է խոյացել մոտ 7 կմ: «Ոստիկանները եւ զինվորներն արդն տարհանել են շուրջ  հազար մարդու: Առաջիկայում տարհանվածների փիվը կարող է ավելանալ», - նշել են վարչությունում: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

2,6 հազար մ բարձրությամբ Սինաբունգ հրաբուխն արթնացել էր 2010թ. օգոստոսին` 400 տարվա քնից հետո: Հրաբխի նախորդ ժայթքումն այս տարվա սեպտեմբերին 15 հազար տեղի բնակչի ստիպել էր  լքել տները: