Պատտայայի ոստիկանությունը այսօր ցերեկը ձերբակալել է կիրակի օրը խորտակված «Ko Larn Travel-1» ջերմանավի կապիտանին, «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել քաղաքի ոստիկանապետը:

48-ամյա կապիտան Սաման Կուանմիանգին կարող են մեղադրել նավն անփութորեն եւ անզգուշորեն վարելու մեջ, ինչի արդյունքում մարդիկ են մահացել, հաղորդել է ոստիկանը:

Ջերմանավի վթարի արդյունքում 6 մարդ զոհվել է, 15 մարդու ծանր վնասվածքներով ափ են հասցրել, 209 փրկվածների մեծ մասին հիվանդանոց են տեղափոխել: Թաիլանդի ծովային դեպարտամենտը հայտարարել է նավաբեկության պատճառների հետաքննության մեկնարկի մասին, որը իրականացվելու է ոստիկանական հետաքննությանը զուգահեռ:

Ոստիկանության տվյալներով՝ ջերմանավը խիստ ծանրաբեռնված է եղել, դրա վրա չեն եղել բավարար քանակությամբ փրկարարական միջոցներ: