Կոլումբիայում ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը: Ողբերգությունը տեղի է ունեցել Կաուկա դեպարտամենտում, որը գտնվում է երկրի արեւմտյան մասում:

Տորիբիո-Համբալո ավտոմայրուղու վրա ավտոբուսը, որում եղել են տոնական միջոցառումներից վերադարձող հնդկացիներ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել կիրճը: Կիրճի խորությունը կազմում է մոտ 80 մետր:

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, վթարի հետեւանքով 12 զոհվել է տեղում, եւս 35 ուղեւորներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ներկայումս վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ: