Սյունիքում 34-ամյա Միխայել Վ.-ն դանակահարելով սպանել է կնոջը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Միխայել Վ.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` Նելլի Ա-ի մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:

Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 1-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: