Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար «քաղաքապետարան» է բացել եւ ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը «Նոր քաղաքապետարան» է:

 Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով: Ըստ մեր տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում ընդմիջման եւ մնում մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:

Ըստ չճշտված տեղեկությունների «Նոր քաղաքապետարանի» աշխատակիցներն ամսական 50-60 հազար դրամ էլ աշխատավարձ են ստանում: Աշխատանքից ուշացողներին էլ Ղուկասյանը չի հանդուրժում:

Վարդան Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը մե թղթակցի հարցին ի պատասխան հերքել է նման «քաղաքապետարանի» գոյությունը, բայց միեւնույն ժամանակ ավելացրել, որ Վարդան Ղուկասյանը հիմա զբաղված է ծրագրերի մշակմամբ՝ հանուն գյումրեցիների»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):