ԱՄՆ-ում զենքի կիրառմամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել. անհայտ անձը կրակել է Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի Garden State Plaza առեւտրի կենտրոնի հաճախորդների վրա: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա: 

Հայտնի է, որ տղամարդը հանել է հրացանը եւ սկսել կրակել մարդկանց ուղղությամբ` առեւտրի կենտրոնի փակվելուց առաջ:

Ըստ ականատեսների` տեղի ժամանակով 21:30-ին առեւտրի կենտրոնում յոթ կրակոց է հնչել, հաղորդում է «lenta.ru»-ն:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Շենքը շրջափակել են: Ըստ CNN-ի` դեռ չի հաջողվել բռնել կրակողին, նրան որոնում են, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: