Արարատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետը դարձել է տեղի բնակիչներից շատերի զվարճանքի առարկան։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական թեկնածուն բավական յուրօրինակ կերպով է որոշել ներկայանալ իր համաքաղաքացիներին։ «Իմ սոցիալական ծագումը եւ դաստիարակությունը թույլ չի տվել ինձ ազնիվ աշխատանքով ձեռք բերված հեղինակությունից ու հաջողություններից հղփանալ ու բարոյազրկվել, անտեսել խեղճին ու որբին, արհամարհել տկարին»,- գրել է նա բուկլետում։
Փաստորեն, եթե ՀՀԿ-ականը դեռ չի հասցրել հղփանալ կամ բարոյազրկվել, արդեն մեծագույն առավելություն է, որը պետք է ծածանել ու հանուն դրա քվե խնդրել։
Դեռ լավ է, որ Հայկյանը չի պարծեցել, որ այս տարիներին մարդասպանություն կամ գողություն չի արել։ Ի վերջո, դա եւս մեծ առավելություն է»,–գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























