Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ժողովրդական միասնության օրը ուզբեկի են սպանել: Հարձակումը տեղի է ունեցել 15:30 –ին` մետրոյի «Ռիբացկոյե» կայարանի մոտ: Տղամարդու մարմնին հայտնաբերել են դանակով հասցված մի քանի վնասվածքներ, որոնցից նա տեղում մահացել էր:

Ոստիկանությունից հայտնել են, որ ուզբեկի վրա հարձակվել են  «ազգայնականներին հատուկ  հագուստով անձինք», այդ պատճառով էլ կատարվածի վարկածներից մեկը ազգային հողի վրա կատարված սպանության վարկածն է, հայտնում է  «fontanka.ru»-ն:

Միաժամանակ, համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ հաստատվում է Պետերբեւրգի մետրոյի ուղեւորների վրա ազգայնականների հարձակման մասին տեղեկությունը:  Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին մետրոյի «Ուդելնայա» կայարանում 40 մարդ ծեծել էին ոչ սլավոնական արտաքինով մարդկանց:

«Ռուսական երթ» Պետերբուրգում. մետրոյում ծեծել են ոչ սլավոնական արտաքինով տղաներին

 Մետրոյում ծեծկռտուքից հետո հարձակվողները փողոց էին դուրս եկել եւ ավերածություններ գործել Ուդելնայա շուկայում:  Հարձակվողները շրջել էին մի քանի վաճառասեղան, որոնց հետեում կանգնած էին եղել ոչ սլավոնական արտաքինով մարդիկ:  Ականատեսները «fontanka.ru»-ին հայտնել էին, որ կրակոցներ են լսել:

Հաղորդվել էր, որ ազգայնականների  ակցիայի ժամանակ Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է 50 մարդ: