«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել է Արարատի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղանուշ Ավետիսյանը։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, որ «ՉԻ» հետ զրույցում Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ԱԺ-ում պատասխանելով կադրային քաղաքականությանը վերաբերող մեր հարցադրմանը, հայտարարել էր. «Այն մարդիկ, որոնք որ պատրաստակամ են իրենց ուժերը ներդնել մարզի զարգացման գործում, այդ մարդկանց հետ մենք ճանապարհ ունենք անցնելու, կաշխատենք միասին։ Նրանք, ովքեր, որ չեն կարողանա, կոմպետենտ չեն լինի, բնականաբար՝ չենք աշխատի»։
Երեկ «ՉԻ»-ն փորձեց Արարատի նորանշանակ մարզպետից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ, սակայն ինչպես միշտ նրա բջջային հեռախոսն անհասանելի էր»,- գրում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























