Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում նոյեմբերի լույս 5-ի գիշերը զինված բախումներ են սկսվել նախկին ապստամբ խմբավորումների գրոհայինների միջեւ: Մարտերը տեղի են ունենում քաղաքի արեւելյան թաղամասում: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, գրում է, որ սոցիալական ցանցերում հայտնված կադրերում այրված մեքենաներ են երեւում: Լիբիայի կառավարությունն առայժմ հրաժարվում է մեկնաբանել կատարվող իրադարձությունները:

Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալելումից հետո կայուն կառավարություն չի հաջողվում ստեղծել: Իշխանությունը  փաստորեն պատկանում է զինված խմբավորումներին:  Կիրենայիկում եւ երկրի արեւելքում ստեղծվել է  այսպես կոչված «ինքնիշխան կառավարություն», որը, սակայն, չեն վերահսկում նախկին ապստամբ խմբավորումները:  Բացի դրանից, Լիբիայի որոշ հատվածներ ամբողջովին գտնվում են սպանված Քադաֆիի կողմնակիցների վերահսկողության տակ: