Նախնական տվյալներով՝ Նյու Ջերսի նահանգի Garden State Plaza առեւտրի կենտրոնում կրակոցների հետեւանքով երկու մարդ է վիրավորվել։
Հիշեցնենք, կրակոցները հնչել էին նոյեմբերի 4-ի երեկոյան՝ կենտրոնի փակվելուց առաջ։ Տարբեր տվյալներով՝ 6-8 կրակոց է հնչել։
ԱՄՆ-ում կրակել են առեւտրի կենտրոնի հաճախորդների վրա
Ոստիկանությունը շրջափակել է առեւտրի կենտրոնի շենքը, այնտեղ գտնվողներին հրամայված է մնալ տեղերում։ Առեւտրի կենտրոնի վերեւով ոստիկանական ուղղաթիռներ են թռչում։ Գործողությանը միացել են ՀԴԲ-ն եւ ոստիկանական հատուկ ջոկատը, հայտնում է WCBS-TV-ն։
Կրակողը մոտոցիկլավարի սաղավատով է եղել, նրան առայժմ հնարավոր չէ ճանաչել, ABC7-ին հայտնել է ականատեսներից մեկը։
NBC News-ի տվյալով, կասկածյալը նախկինի պես առեւտրի կենտրոնում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





























