«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանում անասելի սրվել են Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փոխհարաբերությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Երբեմնի մտերիմ ընկերների միջեւ լարվածությունը սկիզբ է առել Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո: Ինչպես հայտնի է, Կոստանյանը, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ «տեմպի տակ ընկած», դատախազության աշխատակիցներին հեռացնում է աշխատանքից՝ պաշտոնապես բացատրելով, թե մարդիկ իրենք են աշխատանքից ազատման դիմումներ գրում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կոստանյանը աշխատանքից ազատել է նաեւ Միքայել Մինասյանի մտերիմներին ու վստահելիներին՝ մոռանալով երբեմնի ընկերական հարաբերությունները»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Ժողովուրդ». Երբեմնի մտերիմ ընկերներ Միքայել Մինասյանի եւ Գեւորգ Կոստանյանի փոխ

Տեղադրություն




























