Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար եւ  ՀՓՋ օպերատիվ խումբը:

Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության եւ վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել:

Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են: