Ամերիկյան դեղագործական Johnson & Johnson ընկերությունը 2,2 միլիարդ դոլարի տուգանք կվճարի երեխաների, տարեցների եւ հաշմանդամների համար ուժեղ ազդեցությամբ հոգեմետ դեղամիջոցն առանց իշխանությունների հավանության  գովազդելու համար, գրում է The New York Times-ը:

Տուգանքի վճարման համաձայնագիրը շուրջ 10 տարվա հետաքննության հետեւանքն է: Գործը բացվել էր դեռեւս 1999թ.: Johnson & Johnson-ի վճարելիք տուգանքը ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույններից է, հայտնում է gazeta.ru-ն:

Ընկերությանը մեղադրել են նաեւ, որ բժիշկներին եւ դեղագործներին վճարել է՝ հիվանդներին «Ռիսպերդալ» հակադեպրեսանտը եւ իր արտադրության այլ դեղամիջոցներ նշանակելու համար: