Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի կենցաղի տան դիմաց, նոյեմբերի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա եւ 35-ամյա կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նրանց իր ավտոմեքենայով տեղափոխել է Սեւանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























