Հյութեր ու մուրաբա արտադրող հայկական «Երեւանյան գարեջուր» ՓԲԸ-ն արտահանման մասին համաձայնագիր է կնքել կանադացի գործընկերոջ հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության արտահանման բաժնի ղեկավար Ալեքսանդր Ակոպովը: Նրա խոսքով՝ այս տարի Կանադա են ուղարկել «Արեւա» ապրանքանիշի հյութերի ու մուրաբանների երկու չափաբաժին՝ 40 տոննա ընդհանուր ծավալով:
Կանադայում ընկերության գործընկերը կիրացանի արտադրանքն ընդարձակ շուկայում: «Իրացման մեր շուկան չի սահմանափակվում միայն հայկական խանութներով»,- նշել է Ակոպովը:
Ընկերությանը աջակցել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն: Ինչպես հաղորդում է գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, 2013թ.-ին Կանադա ջեմեր ու կոմպոտներ էր արտահանում մեկ այլ հայկական «Բորոդինո» ընկերությունը:
«Երեւանյան գարեջուր» ՓԲԸ-ն արտադրում է գարեջուր, ոչ ոգելից խմիչքներ, ինչպես նաեւ կոմպոտներ ու մուրաբաներ: Հայաստանում այն լայնորեն հայտնի է «Կիլիկիա» ապրանքանիշի գարեջրով:




























