ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի  մոտ երեկ` նոյեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է  անցկացվել տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ որոշ կառույցներից հոկտեմբերի 27-ին անցկացված միջոցառումների մասնակցությունից Մանվել Գրիգորյանը ավելի մեծ ակնկալիքներ է ունեցել, որոնք 100 տոկոսով չեն արդարացվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը հաստատեց, որ ԵԿՄ նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել եւ ի թիվս , այլ հարցերի քննարկվել  է նաեւ հոկտեմբերի 27-ին անցկացված միջոցառումները եւ Երեւանի ու մարզային կառույցների մասնակցությունը:

«Ոչ, թե դժգոհ է եղել, այլ բոլոր կառույցներից 100 տոկոսանոց մանսնակցությունն է ակնկալել, սակայն 98 տոկոսով են սպասումները արդարացվել: Այլ կազմակերպությունների դեպքում իրականացված աշխատանքները կարող էին գերակատարում համարվել, բայց Մավել Գրիգորյանը առավելապաշտ է եւ նա 100 տոկոսանոց արդյունքի է ձգտում: Նորից եմ կրկնում, որ ընդհանուր աշխատանքներից նա գոհ էր»,- ասաց Վարդան Վարդանյանը: