3 օրական փոքրիկի արյան փոխներարկման համար արյուն է անհրաժեշտ: Այս մասին NEWS.am-ին է ահազանգել Facebook-ի Անուշ Սաքանյան օգտատերը: «Փոխներարկման համար անհրաժեշտ է ռեզուս բացասական 1-ին կարգի դոնոր՝ հետեւյալ պայմաններով.
1. Քաշը՝ տղամարդիկ 65+, կանայք՝ 55+
2. Չեն հիվանդացել մալարիայով կամ դեղնախտով
3. Չունեն դիաբետ, ճնշման տատանում, ալերգիա դեղերի նկատմամբ
4. Վերջին 6 ամսվա ընթացքում չեն լքել ՀՀ տարածքը
Արյունն անհրաժեշտ է 3 օրական փոքրիկի արյան փոխներարկման համար: Խնդրում եմ տարածել, առկայության դեպքում զանգել 077 633360, որ ժամին էլ որ լինի»,- գրել է նա:



























