Փրկարար ծառայությունը նոյեմբերի 5-ին, ժամը 23.45-ին Ռուսաստանի ՃԿԿ-ից տեղեկություն է ստացել, որ Ստավրոպոլի երկրամասում` Նեվինոմիսսկ-Միներալնիյե վոդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, ժամը 22.00-ի սահմաններում տեղի է ունեցել վթար:
Կալուգա-Երեւան երթուղով ընթացող «Մերսեդես» մակնիշի 11 TT 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով 4 ուղեւոր եւ վարորդը տեղափոխվել են Նեվինոմիսսկ քաղաքի բժշկական կենտրոն:
4 ուղեւորները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



























