«Նոյեմբերի 2-ին, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, արտառոց դեպք է տեղի ունեցել Դավթաշեն վարչական շրջանում։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տանը վիճաբանել են հարսը, սկեսրայրը եւ թոռնիկը։ 76-ամյա Միրզան փորձել է կացնով սպանել հարսին եւ թոռանը, նա, կոտրելով տան պատուհանները, հարվածել է հարսին, որը լուրջ վնասվածքներ է ստացել։ Իրավիճակն այնքան է թեժացել, որ հարեւանները չեն կարողացել հանդարտեցնել կողմերին։ Ստիպված գործին խառնվել են ոստիկանները»,– գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):