Մեկ մարդ զոհվել եւ ութը վիրավորվել են Չինաստանի Տայյուան քաղաքի կոմկուսի շենքի մոտ պայթյունների հետեւանքով: Վիրավորներից մեկը ծանր վիճակում է:

Պայթյունի պատճառով վնասվել է նաեւ երկու մեքենա, հայտնում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմիններին: Ականատեսները պատմել են, որ յոթ պայթյունի ձայն են լսել:

Ըստ նախնական տվյալների`  ինքնաշեն ռումբեր են պայթեցվել, հաղորդում է ռադիո «Մայակը»:

Ըստ ոստիկանության` պայթյունները հնչել են տեղի ժամանակով ժ. 07.40 –ին (Երեւանի ժամանակով` 03.40 -ին), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: